Վարշավայի եվրոատլանտյան ամառային ակադեմիա

Վարշավայի եվրոատլանտյան ամառային ակադեմիան հայտարարում է մասնակցության համար հայտերի ընդունման մասին: Ամառային ակադեմիայի կողմից այս տարի հռչակված թեման է “Տարածաշրջանային քաղաքականություն և տարածաշրջանային զարգացում. եվրոատլանտյան աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին”:

Դիմել կարող են քաղաքական վերլուծաբաններ, փորձագետներ, խորհրդատուներ, հանրային ծառայողներ, մասնավոր սեկտորի մասնագետներ, լրագրողներ և ՀԿ ներկայացուցիչներ ԱլԳ տարածաշրջանից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), ովքեր կենտրոնացած են այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են` եվրաինտեգրում և տարածաշրջանային զարգացում, արտաքին աջակցության կառավարում, և այլն:

Ճանապարհորդության, կեցության ծախսերը հոգում է Վարշավայի եվրոատլանտյան ամառային ակադեմիան:

Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 30:

Մանրամասները՝ անգլերեն տարբերակում: