ԵՄ խորհուրդը կքննարկի հարաբերությունները Հայաստանի հետ

Այսօր՝ ապրիլի 18-ին, Լյուքսեմբուրգում կկայանա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստ, որի օրակարգի կենտրոնական թեմաներն են օգնությունը Լիբիային, ԻՊ դեմ պայքարի ռազմավարությունը, միգրացիոն ճգնաժամի արտաքին ասպեկտները:

Կքննարկվի նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի զարգացումը և հարաբերությունները ԱլԳ գործընկերներից յուրաքանչյուրի հետ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա): Խորհուրդը մասնավորապես քննարկելու է ԱլԳ երկրներում քաղաքական զարգացումները և այն, թե ինչպես ավելի լավ զարգացնել այդ գործընկերությունը 2016 թվականի մայիսի 23-ին կայանալիք ամենամյա նախարարական հանդիպման լույսի ներքո», – նշել են Խորհրդում: