
ԵԽԽՎ Բյուրոն չի ընդունել Արցախի վերաբերյալ քննարկման առաջարկները
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրվա շրջանակներում տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությանը նվիրված քննարկում:
Բյուրոյի նիստին առաջարկվել է սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ երեք փաստաթուղթ՝ Հայաստանի, Ադրբեջանի և ֆրանսիական պատվիրակության կողմից: Սակայն դրանցից ոչ մեկը չի ընդունվել:
Ադրբեջանական պատվիրակության փոխանցմամբ՝ հավանական է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը կրկին քննարկման դրվի ԵԽԽՎ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթահանձնաժողովում:
18.04.2016