Չեխիայի հայ համայնքը Եվրամիությունից կպահանջի արժանի գնահատական տալ 1915 թվականի դեպքերին

եխիայի հայ համայնքը կդիմի Եվրամիությանը վերանայելու իր մոտեցումը և 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը տալու արժանի գնահատական:

Այս մասին նշել է «Ուրարտու» հայ չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, հաղորդում է Artsakhpress-ը:

Չեխիայում գործում է «Ապրիլ 24 կոմիտե», որն արդեն շուրջ 5 տարի է` համակարգում է ապրիլի 24-ի ծրագրերը: Այս տարի որոշվել է, որ ապրիլքսանչորսյան միջոցառումները սկսվելու են ապրիլի 22-ին, կշարունակվեն 23-ին և կեզրափակվեն 24-ին: Մեկնարկը կտրվի ապրիլի 22-ին Յիհլավա քաղաքում: Այնտեղ տեղադրված է խաչքար, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն, ծաղկեպսակ կդնեն` հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի զոհերի հիշատակը: Այնուհետև տեղի Սուրբ Հոգու եղեկեցում կմատուցվի պատարագ և մոմավառություն: Կանցկացվեն միջոցառումներ նաև ապրիլի 23-ին Բռնո քաղաքում:

Ապրիլի 24-ին Պրահայում տեղի հայկական եկեղեցում կմատուցվի պատարագ, ծաղկեպսակ կդրվի Ֆրանց Վերֆելի հուշաքարի մոտ, իսկ հետո հայ համայնքի ներկայացուցիչները երթով կգնան դեպի Պրահայում տեղադրված խաչքար:

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց ոչինչ չի մոռացվել: Հայ ազգը պահանջատեր է, 101 տարին ոչ թե վերջն է, այլ նոր գործի սկզբն է»,-ասաց Ալեքսանդր Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ հայ համայնքի ներկայացուցիչները նամակ կփոխանցեն Չեխիայում Թուրքիայի դեսպանատանը, ինչպես նաև ՝ կդիմեն Եվրամիության գրասենյակին վերանայելու իր մոտեցումը և անցյալում կատարված իրողություններին ճիշտ գնահատական տալու համար:

«Հանցագործը պետք է պատժվի»,-իր խոսքում ընդգծել է Ալեքսանդր Սարգսյանը:

Աղբյուրը՝ armedia.am