Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի երկու ամսով

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է երկարաձգել երկրում ահաբեկչություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Մանուել Վալսը France Info ռադիոկայանի եթերում:

«Մենք կառաջարկենք երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը լրացուցիչ երկու ամսով՝ սկսած մայիսի վերջից»,- հայտարարել է Վալսը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ռեժիմը կերկարաձգվի երկու ամսով մայիսի 26-ից հետո: Հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կանցկացվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

20.04.2016