30 միլիոն եվրոյի աջակցություն ԵՄ-ից Հայաստանի մասնավոր սեկտորի զարգացման համար

Ըստ Վերակառուցման եւ զարգացման ներդրումային բանկի (ՎԶՆԲ) մամուլի հաղորդագրության, Հայաստանի մասնավոր սեկտորը հնարավորություն կստանա օգտվել ԵՄ խորհրդատվությունից և ֆինանսավորումից Փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) ֆինասավորման և խորհրդատվության ծառայության միջոցով, որը մեկնարկելու է ԵՄ կողմից ֆինասավորվող «EU4Business» (ԵՄ-ն հանուն բիզնեսի) ծրագրի շրջանակներում: Ծրագիրը չորս տարվա ընթացքում կտրամադրի շուրջ 30 միլիոն եվրո՝ խթանելու երկրում մասնավոր սեկտորի զարգացումը: ՎԶՆԲ-ն և այլ ներդրողներ կավելացնեն նաև լրացուցիչ միջոցներ՝ ֆինանսավորման աղբյուրները հայկական ՓՄՁ-ներին հասանելի դարձնելու համար:

«Հայկական ընկերություններին տրամադրվող աջակցությունը մի շարք դրական արդյունքների կհանգեցնի՝ զբաղվածության աճ, արտասահմանյան և տեղական ներդրումների աճ, թափանցիկության մակարդակի բարձրացում, կապիտալի շուկայի զարգացում և տնտեսական ակտիվության դիվերսիֆիկացում»,- նշված է ՎԶՆԲ հաղորդագրությունում: Բացի ֆինանսավորում ստանալուց, հայկական ՓՄՁ-ները կկարողանան նաև ծախսերի բաշխման հիմքով օգտագործել ՎԶՆԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» (Advice for Small Businesses (ASB) թիմի խորհրդատվական ծառայությունները:

Աղբյուրը՝ eaparmenianews.wordpress.com