Գերմանիայի Բունդեսթագի “Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ” ծրագրով հետաքրքրված անձանց

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին:

Ծրագիրը տևում է 2017թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016թ հունիսի 30-ն է։

Ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, կարող եք տեղեկատվական թերթիկում։

Այլ մանրամասների համար և որպես օժանդակ միջոց՝ հավակնորդներին հուշում ենք, որ Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, հավակնորդներին անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։

Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կայքում տեղադրված է հղում www.bundestag.de/ips  հասցեին։

Ծրագրով հետաքրքրվող հավակնորդները կարող են կապ հաստատել դեսպանության հետ՝ դիմելով պարոն Ռայներ Վիլքեին կամ տիկին Գոհար Մկրտչյանին։