ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում բրիտանացիների կարծիքը հավասարապես է կիսվել

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում բրիտանացիների կարծիքը գրեթե հավասարապես է կիսվում: Այս մասին են վկայում Opinium-ի անցկացրած նոր հարցման արդյունքները: Այս մասին հաղորդում է News-ը:

Հանրաքվեի ընթացքում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պատրաստ են սատարել հարցվածների 42%-ը, իսկ այդ հեռանկարին դեմ է 41%-ը: Սոցիոլոգները նշել են, որ ապրիլին կրճատվել է նրանց թիվը, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել ընտրության հարցում. 18%-ից նրանց թիվը հասել է 14%-ի:

Հարցման ընթացքում պարզ են դարձել նաև Լոնդոնի և Բրյուսելի այժմյան հարաբերությունների պահպանման կողմնակիցների և հակառակորդների քաղաքական հայացքները: Իշխող Պահպանողական կուսակցությանը սատարողների մեծ մասը՝ 45%-ը, կողմ է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն, դեմ է արտահայտվել 43%-ը: Լեյբորիստների շրջանում գերակշռող մեծամասնությունը՝ 59%-ը, կողմ է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանը, դեմ՝ 28%-ը:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության նպատակահարմարության շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին: