Եվրահանձնաժողովը մտադիր է հավանություն տալ Թուրքիայի համար վիզաների չեղարկմանը

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի պայմանականորեն հավանություն կտա Շենգենյան գոտու և Թուրքիայի միջև առանց վիզայի ռեժիմի սահմանմանը: Այս մասին երեքշաբթի հայտնել է BBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Միաժամանակ Թուրքիան պետք է նաև կատարի Եվրոպայի պահանջները, որպեսզի համապատասխանի ներքին քաղաքականության չափանիշներին (մասնավորապես՝ քաղաքական կուսակցությունների մրցակցություն, խոսքի ազատություն և տարբեր փոքրամասնությունների քաղաքական իրավունքներ):

Կողմերը պայմանավորվել են, որ մայիսի 4-ին Թուրքիան պետք է կատարի 72 պայման, որոնք կապահովեն առանց վիզայի ռեժիմի տրամադրումը:

Վիզաների չեղարկման որոշումը պետք է դառնա միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցերով Թուրքիայի և Եվրամիության միջև գործարքի մասը: