Հունաստանում 48-ժամյա համընդհանուր գործադուլ Է սկսվել

Հունաստանում 48-ժամյա ընդհանուր գործադուլ է սկսվել ի նշան կառավարության կողմից իրականացվող կենսաթոշակային բարեփոխման և սոցիալական ապահովագրության բարեփոխման դեմ բողոքի, հայտնում է РИА Новости-ն:

Գործադուլին իրենց մասնակցության մասին հայտարարել են երկրի պետական ծառայողների երկու խոշորագույն արհմիութենական միավորումները՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան և Քաղաքացիական ծառայողների գերագույն վարչությունը:

Ակցիային միացել են նաև հասարակական տրանսպորտի աշխատողները, բոլոր պետական և մասնավոր զանգվածային լրատվամիջոցները՝ թերթերը, հեռուստաալիքները, ռադիոկայանները:

06.05.2016