ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 6-ին ընդունել է ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության խնդիրներ, հայտնում է Արմենպրեսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի դեսպանության միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի շրջանակ, այդ թվում՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը՝ դեսպան Ֆարնուորթը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է աջակցել Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը, ինչպես նաև Օմբուդսմենի եւ Միացյալ Թագավորության դեսպանության միջև գործընկերային և սերտ հարաբերությունների ամրապնդմանը:

 Պաշտպան Արման Թաթոյանը, բարձր գնահատելով Միացյալ Թագավորության դեսպանության դերն ու իրականացրած աշխատանքները, հայտնել է դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և փոխգործակցելու իր պատրաստակամությունը:

10.05.2016