Բրիտանական հանրաքվեն կապակայունացնի Եվրոպան. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հունիսի 23-ին ծրագրված հանրաքվեն կնպաստի Եվրոպայում իրավիճակի անկայունությանը: Այս մասին հայտնում է Sunday Times պարբերականը` գերմանական կառավարությունում իր աղբյուրին հղումով:

Մասնավորապես կանցլերը գտնում է, որ Պահպանողական կուսակցության ներսում եվրասկեպտիկ տրամադրությունների հանդարտեցման համար քվեարկությունը լրացուցիչ անկայունության պատճառ է դարձել Եվրոպայում, որը ներկա պահին բախվել է տնտեսական լուրջ խնդիրների և միգրացիոն ճգնաժամի հետ»:

Մերկելը Հաննովերի ապրիլյան մինի-գագաթնաժողովի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին հայտնել է, որ ինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Մեծ Բրիտանիան ԵՄ կազմում պահպանելու արշավին: Մինչդեռ, Sunday Times-ի տվյալներով, Դաունինգ-սթրիթում այդպիսի աջակցությունը համարվում է հակաարդյունավետ, քանի որ այն կարող է հակառակ արձագանքն առաջացնել: