Հայաստանը 7-րդն է

Գեղեցիկ, շքեղ, փայլուն և տաղանդավոր Իվետա Մուկուչյանը Հայաստանից զբաղեցրեց 7-րդ տեղը «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում։ Նա արժանապատիվ կերպով ներկայացրեց Հայաստանը և հիշվեց հազարավոր երկրպագուների մոտ՝ եվրոպական տարբեր երկրներից։

Նա իր փայլուն կատարումով լցրեց դահլիճը՝ հանդես գալով 26-րդ համարի ներքո։ Արդյունքում Իվետան ստացավ 249 միավոր և զբաղեցրեց 7-րդ տեղը։

Հետաքրքիր է, որ այս անգամ, փոխելով կարգը, հանդիսատեսի քվեներն ըստ երկների չներկայացվեցին՝ դրա փոխարեն հրապարկվեցին միայն ամփոփված տվյալները։

 Առաջին տեղը զբաղեցրեց Ջամալան Ուկրաինայից, ում մայրն ի դեպ հայուհի է։ Երկրորդը Ավստրալիան է, երրորդը՝ Ռուսաստանը։