Կանն-2016. հայտնի են կինոփառատոնի հաղթողները

Լազուրե ափում (Ֆրանսիա) ավարտվել է Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղ»-ին արժանացել է բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմը:

Մրցույթի գրան-պրին ստացել է կանադացի Քսավյե Դոլանը՝ «Դա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմի համար:

Լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին մրցանակ է հանձնել ռումինացի Քրիստիան Մունջիուին և ֆրանսիացի Օլիվյե Ասայասին:

Լավագույն դերասան մրցանակին է արժանացել իրանցի դերասան Շահաբ Հոսեյնին՝ «Forushande» ֆիլմում դերակատարման համար, իսկ լավագույն դերասանուհի` Ժաքլին Խոսեն՝ «Ma’ Rosa»-ում դերակատարման համար։