3000 թվականից շուտ Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա․ Մեծ Բրիտանիա

Թուրքիան 3000 թվականից շուտ ԵՄ անդամ չի դառնա, եթե անդամակցության բանակցությունների ներկա մակարդակը պահպանվի։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևվիդ Քեմերոնը։

«Անգամ աննշան հնարավորություն չկա, որ Թուրքիան առաջիկայում կդառնա ԵՄ անդամ։ Նրանք հայտ են ներկայացրել 1987 թվականին։ Եվ առաջընթացի ներկա տեմպը պահպանելու դեպքում նրանք, հավանաբար, անդամակցության կհասնեն մոտավորապես 3000 թվականին, եթե հավատանք վերջին կանխատեսումներին», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

23.05.2016