Բրիտանացի տնտեսագետները դեմ են Եվրոպական միությունը լքելուն

Բրիտանացի առաջատար տնտեսագետները դեմ են Եվրոպական միությունից երկրի դուրս գալուն, քանի որ այդ քայլի հետևանքները բացասաբար կանդրադառնան Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա:

Հարցվածների 82%-ը վստահ է, որ ԵՄ-ին անդամակցության դադարեցումը «բացասաբար կազդի բրիտանական ընտանիքների եկամուտների վրա»: 57%-ը կարծում է, որ Բրյուսելի հետ հարաբերությունների խզումը «կդադարեցնի տնտեսական աճը հաջորդ 5 տարիների ընթացքում եւ 3%-ով կկրճատի ՀՆԱ-ն»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին: