
Մեկ շաբաթում 13 հազար փախստական է ծովով հասել Եվրոպա
Մեկ շաբաթվա ընթացքում ծովով Եվրոպա ժամանած փախստականների ընդհանուր թիվը հասել է 13 հազարի: Առավել հաճախ ներգաղթյալներին ափ են հասցնում Միջերկրական ծովում գործող իտալացի, գերմանացի և իռլանդացի սահմանապահների նավերը:
Տաք եղանակը բերել է Աֆրիկայից Եվրոպա ծովով հասնել փորձող մարդկանց թվի կտրուկ աճի: Թուրքիայի հետ ԵՄ-ի պայմանագրի կնքումից հետո այդ ճանապարհը դարձել է հիմնականը ներգաղթյալների համար, ովքեր նախկինում Եվրոպա էին մեկնում Ստամբուլից:
30.05.2016