«Ծրագրերի կառավարում» ՔՀԿ-ների համար


Հայաստանի մարզերի ՀԿ ներկայացուցիչները 2016 թվականի հունիսի 1-2-ը Երևանում մասնակցել են ծրագրերի կառավարման թեմայով դասընթացի: Ամենատարբեր ուղղություններ ներկայացնող մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երկու օրվա ընթացքում քննարկել են ծրագրի կառավարմանն առնչվող տարաբնույթ հարցեր, այդ թվում ծրագրի սահմանումից մինչև ծրագրի բյուջեն, ծրագրի վերահսկողությունից մինչև մարդկային ռեսուրսների կառավարում ու ծրագրի կայունություն, ինչպես նաև ծրագրի կառավարման նրբությունները խաղաղաշինական, համակամարտությունների տրանսֆորմացմանն առընչվող ծրագրերի դեպքում և այլն:

Դասընթացն իրականացրել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում:

Նշենք, որ սա արդեն երկրորդ դասընթացն էր՝ ուղղված Հայաստանի մարզային ՀԿ-ների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը, որոնք իրականացվում են այս տարի «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում: