ՍԱՄԲՈՅԻ ԵՎՍ 2 ՄԵԴԱԼ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների 2011թ. առաջնությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցումների վերջին օրը նույնպես հայ սամբիստները հաջող ելույթներ ունեցան: Հայաստանի հավաքականի հաշվին ևս երկու մեդալ նվաճեցին Սերյոժա և Հովհաննես Ալեքսանյանները:

Սերյոժան, երիտասարդների առաջնության 57 կգ քաշային կարգում, արժանացավ բրոնզե, Հովհաննեսը, պատանիների 56 կգ քաշային կարգում` արծաթե մեդալի:

Այսպիսով, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա 5 բրոնզե և 2 արծաթե մեդալով:

18.04.2011