ԵՄ դատարանն արգելել է բանտարկել անօրինական ներգաղթյալներին

Եվրոպական երկրների իշխանությունները չպետք է բանտարկեն ներգաղթյալներին միայն այն պատճառով, որ նրանք ապօրինաբար մուտք են գործել երկիր: Նման որոշում է կայացրել Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը: Որոշման մեջ ասվում է, որ դրա փոխարեն՝ անօրինական ներգաղթյալներին պետք է հետ ուղարկել այն պետություն, որտեղից նրանք եկել են, փոխանցում է BBC-ն:

Նշվում է, որ համանման կանոններ են գործում նաև այն ժամանակ, երբ ապօրինի միգրանտը լքում է Շենգենյան գոտին: Դատարանի վճիռը չի վերաբերում Բրիտանիային և Իռլանդիային, որոնք շենգենյան գոտու անդամ չեն, նաև Դանիային, որը պնդել է ԵՄ դատարանի որոշումները չիրագործելու իր իրավունքը: