ԵՄ կողմից հատկացվում է 3.75 մլն եվրո օժանդակություն ՀՀ Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներին

2016 թվականի ապրիլին Եվրոպական միությունը փոխանցեց Հայաստանի ՄԿՈՒ (Մասնագիտական կրթության և ուսուցման) ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված ֆինանսական օժանդակության 3.75 մլն եվրո եզրափակիչ հատկացումը: Վճարումը բխում է 2012 թվականի Արևելյան գործընկերության ինտեգրման և համագործակցության ծրագրով հատկացված 6մլն եվրո ընդհանուր բյուջեից՝ 5 մլն եվրո բյուջետային աջակցության ֆինանսավորում և 1 մլն եվրո տեխնիկական աջակցության միջոցներ: Ծրագիրը միտված է երիտասարդների համար նոր հորիզոնների բացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, որի միջոցով հնարավոր կլինի նպաստել երիտասարդ սերնդի առավել մասնակցությանն ու ներգրավմանը տեղական զարգացման գործընթացներում, զսպելով աշխատանքային միգրացիան դեպի քաղաքային կետրոններ և նպաստել աղքատության հաղթահարմանը մարզերում և երկրի ողջ տարածքում:

Աջակցության արդյունքում ակնկալվում է իրականացնել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներ երկրի ողջ տարածքում, ապահովել ՄԿՈՒ որակյալ կրթության համաչափ մատչելիություն հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների համար, սահմանել ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը և վերանայել ՄԿՈՒ մասնագիտությունների ցանկը՝ արագ զարգացող աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով:

2016 թվականի դրությամբ՝ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 17 պիլոտային քոլեջների գրեթե 4500 ուսանողներ դարձան ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների շահառուներ, որոնք թիվը ավելանալու է մոտ ապագայում:

Մեկնաբանելով ՄԿՈՒ ոլորտում ԵՄ աջակցության ձեռք բերված արդյունքները՝ ծրագրի շահառու, Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջի շրջանավարտ Թեհմինե Սահակյանն ասաց. «Քոլեջում ստացած գիտելիքներն ու հմտությունները, օգնեցին ինձ ստանալ բարձրագույն կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Դրանք մեծզպես նպաստեցին իմ հետագա ձեռքբերումներին և կարիերայի աճին: Ներկայումս, ես աշխատում եմ Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկում, որպես մարկետինգի մասնագետ և գործակալ: Բոլոր նրանց ովքեր դեռևս չեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում՝ առաջարկում եմ ընտրել ՄԿՈՒ ոլորտը, որպես հետագա կարիերայի զարգացման կայուն հիմք»:

«ՄԿՈՒ ոլորտը երիտասադներին ընձեռում է մի շարք հնարավորություններ: ՄԿՈՒ մասնագիտությունների, կրթական ծրագրերի և ուսումնական պլանների կարողությունների զարգացմանը միտված պետական կրթական չափանիշները մշակվում զբաղվածության ներկա պահանջարկը բավարարելու սկզբունքով», իր հերթին նշեց ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը:

Ծրագրի եզրափակիչ փուլի շրջանակներում, հատկապես սահմանամերձ շրջաններում գտնվող ՄԿՈՒ քոլեջները հիմնանորոգվել են և ամբողջովին վերազիննվել, իսկ դրանցից երկուսը բարեկարգվել են՝ բավարարելու հաշմանդամ երեխաների կարիքները: Ծրագրի մեկ այլ կարևոր արդյունքներից է մեկն այն է, որ բոլոր տարածաշրջանային քոլեջներում մշակվել են եռամյա բիզնես պլաններ և կատարվել է տեղական շուկայի ուսումնասիրություն: ՄԿՈՒ հաստատությունների կայուն ֆինանսական կառավարման ենթատեքստում՝ բիզնես ծրագրերի մշակման աշխատանքները դրվատանքի են արժանացել քոլեջների ղեկավարների կողմից:

Աջակցության ծրագիրը ներառում է միջազգային լավագույն փորձի ու նորարարական գաղափարների կիրառում, ինչպես նաև ՄԿՈՒ կրթության համապատասխանեցում տեղի շուկայի կարիքներին:

Աղբյուրը՝ eeas.europa.eu/delegations/armenia