Մշակույթի եւ ստեղծարարության դրամաշնորհներ եւ հնարավորություններ ԱլԳ տարածաշրջանի համար եւ դրա սահմաններից դուրս

ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագիրը հայտարարում է «մշակույթի եւ արվեստի գործիչների, հետազոտողների եւ ստեղծագործող վարպետների» համար նոր հնարավորությունների մասին, ներառյալ նրանց, ովքեր ապրում եւ աշխատում են Արեւելյան գործընկերության երկրներում: Ծրագրի էջում նշվում է հայտադիմումների ընդունման մասին, որի հիմնական թիրախային խումբն են մշակույթի եւ արվեստի գործիչները, դիզայներները, մուլտիմեդիա փորձագետները եւ հետազոտողները:

Մոտենում են լրագրողների եւ լրագրությամբ զբաղվողների ամառային դպրոցի եւ Արեւելյան գործընկերության՝ լրագրություն ուսումնասիրողների ծրագրերի վերջնաժամկետները: Մշակույթի եւ ստեղծարարության ծրագրի էջում կարելի է գտնել մի շարք այլ հետաքրքիր հնարավորություններ եւ կարողությունների զարգացման ծրագրեր ստեղծագործական եւ մեդիա ոլորտներում:

Եվրոպական միության Արեւելյան գործընկերության մշակույթի եւ ստեղծարարությանծրագիրը աջակցում է  մշակութային ու ստեղծագործական ոլորտների կայուն մարդասիրական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Քառամյա ծրագիրը կգործի մինչեւ 2018 թվական՝ կենտրոնանալով հետեւյալ թեմաների վրա՝ մշակութային առաջնորդություն, մշակութային եւ վիճակագրական հետազոտություն, լսարանի ձեւավորում, մշակութային լրագրություն, շահերի ներկայացում եւ միջոցների հավաքագրում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):

Մանրամասներ 

Առկա հնարավորություններ

10.06.2016

Աղբյուրը՝ eaparmenianews.wordpress.com