Էյֆելյան աշտարակը կլուսավորվի ԱՄՆ-ի դրոշի գույներով

Այսօր Էֆելյան աշտարակը կլուսավորեն ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ ի հիշատակ ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ Փարիզի քաղաքապետարանին հղումով:

Նշվում է, որ բացի Էյֆելյան աշտարակի լուսավորումից քաղաքապետարանում կբարձրացվեն ԱՄՆ-ի և ԼԳՊՏ-ի դրոշներ:

Նախօրեին Օռլանդոյում գեյ-ակումբում հրաձգությունից զոհվել է 50 և վիրավորվել 53 մարդ: Ահաբեկչական հարձակում իրականացրած Օմար Մատինը գնդակահարվել է ոստիկանության հարձակման ժամանակ:

13.06.2016