
Հայտնի է աշխարհի լավագույն ռեստորանը
Աշխարհում լավագույն ռեստորան է ճանաչվել իտալական Osteria Francescana հաստատությունը, հայտնում է France Presse գործակալությունը։
Իտալական հաստատությունն առաջ է անցել անցած տարվա հաղթողից՝ իսպանական El Celler de Can Roca-ից, որը հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Երրորդ տեղում Eleven Madison Park-ն է (Նյու Յորք)։ Լավագույն տասնյակում են ներառվել ռեստորաններ Պերուից, Դանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ճապոնիայից և Ավստրիայից։
Մրցանակը հանձնում է Restaurant ամսագիրը 2002 թվականից։ Ժյուրիի կազմում ներառված էր 972 փորձագետ, այդ թվում՝ լրագրողներ, ավագ խոհարարներ, ռեստորանների տերեր։
14.06.2016