ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին հանդես է գալիս քաղաքացիների 45%-ը

ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին, ըստ Survation գործակալության սոցհարցման, քվեարկել է քաղաքացիների 45%-ը, այն դեպքում, երբ 42%-ը հանդես է գալիս ԵՄ կազմից դուրս գալու օգտին, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ հարցումն անց է կացվել ուրբաթ և շաբաթ օրերին։ Ընկերության նախորդ հարցման տվյալները, որոնք հրապարակվել էին նախքան Լեյբորիստական կուսակցության պատագամավոր Ջո Քոքսի սպանությունը, ցույց են տվել, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները 3%-ով ավելի շատ են, քան ընդդիմադիրները։ Քոքսը հանդես էր եկել ԵՄ կազմում Միացյալ Թագավորության մնալու օգտին։

Դրա հետ մեկտեղ Mirror պարբերականը բերել է մեկ այլ ընկերության՝ YouGov-ի հարցման տվյալները, համաձայն որի բրիտանացիների 44%-ը ցանկանում է դուրս գալ ԵՄ կազմից, իսկ 42%-ը հայտարարել է, որ քվեարկելու է անդամակցության օգտին։

Հիշեցնենք, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու կամ դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։