Գերմանիայի դատարանը մերժել է Էրդողանի հայցը

Քյոլնի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայցը, որը ներկայացվել էր գերմանական Axel Springer խոշորագույն մեդիակոնցեռնի ղեկավար Մաթիաս Դեպֆների նկատմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:

Նշվում է, որ Էրդողանը նրա դեմ հայց էր ներկայացրել գերմանական ZDF հեռուստաալիքի էրդողանի հասցեին ծաղրական բանաստեղծություն կարդացած երգիծաբան ու հաղորդավար Յան Բեմերմանին ուղղված աջակցական բաց նամակի պատճառով:

Գերմանական դատարանի որոշման համաձայն Axel Springer-ի ղեկավարի խոսքերը Սահմանադրությամբ երաշխավորվող սեփական կարծիքի թույլատրելի արտահայտում է: