G7-ի երկրներն արտակարգ հայտարարություն կանեն Մեծ Բրիտանիայի հանրաքվեի հետ կապված

G7-ի երկրները արտակարգ համատեղ հայտարարությամբ հանդես կգան Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեում եվրասկեպտիկների հաղթելու դեպքում:

Դա կապված Է համաշխարհային ֆոնդային և արժութային շուկաների կտրուկ տատանումները կանխելու անհրաժեշտության հետ:

Նաև «յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները պատրաստվում են արտակարգ տեսախորհրդաժողով անցկացնել եվրասկեպտիկների հաղթելու դեպքում՝ քննարկելու համաշխարհային շուկաների կայունացմանն ուղղված միջոցառումները:

23.06.2016