Brexit. Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

Մեծ Բրիտանիայում ավարտվել է Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն, որի նախնական արդյունքների համաձայն` ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ն լքելու օգտին: Ինչպես հայտնում է Tert.am-ը, վկայակոչելով The Independent-ը, մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Եվրոսկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը»: Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը: Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով ԵՄ-ի կազմում մնալու ջատագովներից է, դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությումբ և սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը: Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ դեպքերի նման զարգացումը կհանգեցնի նրան, որ մոտ ապագայում կկայանա Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն: