Տեսանելիություն, արդյունավետ հաղորդակցում և PR հմտություններ ՔՀԿ-ների համար

 

“Տեսանելիություն, արդյունավետ հաղորդակցում և PR հմտություններ”. սա  էր Հայաստանի տարբեր մարզերի ՀԿ ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացի թեման, որն անցկացվեց 2016 թվականի հունիսի 21-23-ը Երևանում: Ամենատարբեր ուղղություններ ներկայացնող մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երեք օրերի ընթացքում ստացել են կազմակերպությունների գործունեության տեսանելիության բարձրացմանը նպաստող գիտելիքներ և հմտություններ, այդ թվում արդյունավետ հաղորդակցման ձևեր և գործիքներ, կազմակերպության պրոֆիլի կազմում, հանրային կապերի ստրատեգիա, աշխատանք ԶԼՄ-ների, պետական մարմինների, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների հետ և այլն: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան  մասնակցության հավաստագրեր ծրագրի կողմից:

Նշենք, որ այս դասընթացը վերջինն էր այն շարքից, որի ներքո «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից իրականացվեց հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղված երեք դասընթաց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում: