Ես երջանիկ եմ, որ եղա Հայաստանում. Հռոմի Պապի գրառումը՝ Twitter-ում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջին քրիստոնյա երկիր կատարած եռօրյա այցից հետո ասել է, որ երջանիկ է Հայաստան այցելելու համար:

«Ես երջանիկ եմ, որ եղա Հայաստանում, առաջին երկիրը, որը քրիստոնեությունն ընդունել է որպես իր կրոն: Եվ ես շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար»,- ասված է նրա Twitter-ի էջում: Գրառումը կատարվել է նրա օդանավի մեկնելուց մի քանի րոպե անց:

Հիշեցնենք, որ  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել հրաժեշտի պաշտոնական արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, վերադարձել է Վատիկան:

27.06.2016