Brexit-ի պատճառով բրիտանացիները ցանկանում են Իռլանդիայի քաղաքացի դառնալ

ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեից հետո բրիտանացիները, վախենալով, որ կզրկվեն ԵՄ-ում ազատ տեղաշարժվելու իրավունքից, զանգվածային կերպով դիմում են Իռլանդիայի քաղաքացիություն ստանալու համար, հայտնում է The Times-ը:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Լոնդոնում Իռլանդիայի դեսպանատունը ստանում է քաղաքացիություն ստանալու ավելի քան 4 հազար դիմում՝ նախկին 200-ի փոխարեն:

Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Չարլի Ֆլենագան ստիպված է եղել բրիտանացիներին կոչ անել քաղաքացիություն խնդրել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընդգծելով, որ երկրի ԵՄ կազմից դուրս գալու մասին բանակցությունները դեռ չեն սկսել և բրիտանացիները դեռ երկար կօգտվեն ԵՄ ընձեռած առավելություններից:

29.06.2016