ԵՄ խորհրդի նախագահությունն առաջին անգամ անցել է Սլովակիային

Հուլիսի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը, համաձայն 6-ամսյա ռոտացիոն սկզբունքի, անցել է Սլովակիային։ Սլովակիան, որը ԵՄ-ին է միացել 2004 թվականին, առաջին անգամ է կատարում այդ պարտականությունը, ընդգծում է BBC-ն։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կպնդի շատ հարցերում համաեվրոպական քաղաքականության վեկտորը փոխելու վրա: Դա առավելապես վերաբերում է այն հարցերին, որոնք, նրա կարծիքով, այժմ լուծվում են ոչ արդյունավետորեն։ Առաջին հերթին, խոսքը գնում է ներգաղթյալների խնդրի մասին։

«Եվրոպայի ապագայի մասին հիմնարար որոշումները չեն կարող հիմնվել միության մեկ-երկու անդամների կամ հիմնադիր երկրների որոշումների վրա»,- կարծում է Ֆիցոն։