Նոր 50 եվրո թղթադրամ ԵԿԲ կողմից

 Եվրոպական կենտրոնական բանկը ներկայացրել է հիսուն եվրո անվանական արժողությամբ թղթադրամի դիզայնը, հաղորդում է euronews.com-ը:

Թղթադրամը շրջանառության մեջ կմտնի 2017թ. ապրիլի 4-ից: Սա կլինի ԵՄ «Եվրոպա» սերիայի չորրորդ թղթադրամը 5, 10 և 20 եվրո թղթադրամներից հետո: Այս սերիայի թղթադրամները, որոնց վրա, որպես հոլոգրամ, պատկերված է «Եվրոպա» հորինածին կերպարը, կեղծումներից խուսափելու բարձր մակարդակով են ապահովագրված: «Եվրո» բառը թղթադրամների վրա գրված է եռալեզու՝ լատինական, հունական և կիրիլիկ այբուբեններով:

50 եվրո թղթադրամն ամենաշատը շրջանառվողն է. եվրոյի թղթադրամների համախառն շրջանառության մեջ, դրան բաժին է ընկնում 45 %-ը: