Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի հետ վիզային ռեժիմի վերացմանը

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամների ճնշող մեծամասնությունն քվեարկել է Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի քաղաքացիներին դեպի Եվրամիության անդամ երկրների տարածք առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրելու օգտին:

«Հանձնաժողովի անդամները գտնում են, որ այս երկրները նշանակալի առաջընթաց են գրանցել վիզային ռեժիմի վերացման համար առաջադրված նպատակների հարցում», – ասված է տարածված հաղորդագրությունում:

Այս հարցի կապակցությամբ հաջորդը եզրակացություն է հայտնելու քաղաքացիական հարցերով հանձնաժողովը: Եթե երկրորդ հանձնաժողովը ևս հավանության արժանացնի նախագիծը, ապա Եվրախորհրդարանը, ամենայն հավանականությամբ, ամբողջապես կհաստատի վիզային ռեժիմի վերացումը: