Թերեզա Մեյը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության և միաժամանակ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու Անդրեա Լիդսոմը հայտարարել է պայքարից դուրս գալու մասին:

Վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն ներկա պահին երկրի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն է:

«Թերեզա Մեյն ունի պահպանողականներ խորհրդարանականների 60 տոկոսի աջակցությունը: Նա կատարյալ վիճակում է գտնվում, որպեսզի Brexit-ից հետո լավագույն պայմաններ ստեղծի բրիտանացի ժողովրդի համար, և նա հայտարարել է, որ կանի դա», – ասել է Լիդսոմը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել կուսակցական գործընկերներին, որ իր թեկնածությանն աջակցել են համայնքների պալատի 84 պատգամավոր:

12.07.2016