Թերեզա Մեյը նշանակել է Միացյալ թագավորության առանցքային նախարարներին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը նշանակել է Միացյալ թագավորության առանցքային նախարարներին:

Գանձատան նոր կանցլեր (ֆինանսների նախարար) է դարձել 60-ամյա Ֆիլիպ Համոնդը, ով նախկինում գլխավորել է բրիտանական ԱԳՆ-ն:

Հատկապես մեծ աղմուկ  է բարձրացել Լոնդոնի նախկին քաղաքապետ և հանրաքվեի ժամանակ եվրոսկեպտիկների առաջնորդ Բորիս Ջոնսոնի նշանանակումը արտգործնախարարի պաշտոնում:

Ներքին գործերի նախարար պաշտոնումը, որը Մեյը զբաղեցրել է 6 տարի, նշանակվել է եվրաինտեգրացիայի կողմնակից Ամբեր Ռադը, ով նախկինում զբաղեցրել է էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների հարցերով նախարարի պաշտոնը:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դժվարին բանակցությունները վարելու է Դեվիդ Դեվիսը: 64-ամյա քաղաքական գործիչը զբաղեցրել է Brexit-ի հարցերով նոր նախարարությունը:

Միակ առանցքային նախարարը, ով պահպանել է իր պաշտոնը, պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն է: