Օլանդը երկարաձգել է Ֆրանսիայում արտակարգ ռեժիմի ժամկետը

Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի ռեժիմը, որի ժամկետը  լրանում էր հուլիսի 26-ին, Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կերկարաձգվի ևս երեք ամսով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ես որոշում եմ կայացրել երկարաձգել արտակարգ ռեժիմի ժամկետը, որը ավարտվում էր հուլիսի 26-ին: Այն կերկարացվի ևս երեք ամսով: Համապատասխան օրենսդրական նախագիծը խորհրդարանին կներկայացվի մինչև մյուս շաբաթվա ավարտը», – ասել է Օլանդը: