Եվրամիության և Թուրքիայի միջև չի կնքվի ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր

Թվային տնտեսության և տեղեկատվական հասարակության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ այս տարի Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին ազատ վիզային  ռեժիմ չի տրամադրի երկրում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով: Այս մասին հաղորդում է News-ը:

Եվրահանձնակատարը նշել է, որ մինչև տարեվերջ Եվրամիության և Թուրքիայի միջև  չի կնքվի ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր:

Բացի այդ,  էթինգերը նաև հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ԵՄ-ի հետ լուծի երկրում իրավունքի գերակայության սկզբունքներին առնչվող հարցերը: