Ֆրանսիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև տարեվերջ

Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ  է քվեարկել երկրում գործող արտակարգ դրությունը մինչև 2017-ի հունվարը երկարաձգելու առաջարկին:

Արտակարգ իրավիճակը երկրում սահմանվել է 2015-ի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, երբ «Իսլամական պետության» գրոհայինների հարձակման հետևանքով 130 մարդ զոհվեց:

Արտակարգ դրության երկարաձգման պատճառ է դարձել հուլիսի լույս 15-ի գիշերը Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել է 84 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կա շուրջ 100 վիրավոր: