Պրահայում արգելել են սեգվեյները

Պրահայի քաղաքապետ Ադրիանա Կրանցովան պաշտոնապես արգելել է մայրաքաղաքի տարածքում սեգվեյ վարել` պատճառաբանելով, որ երկանիվ փոխադրամիջոցները վտանգավոր են: Վերջին շրջանում լայն տարածում գտած սեգվեյների օգտագործման արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսից:

 «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել, ուստի` որոշել ենք բավարարել քաղաքի բնակիչների պահանջը և արգելել սեգվեյները»,- ասել է քաղաքապետը:

 Նշենք, որ օրեր առաջ նմանատիպ որոշում են կայացրել նաև Բարսելոնա քաղաքի իշխանությունները, սակայն արգելքը վերաբերում է միայն առափնյա գոտիներին:

21.07.2016