Ֆրանսիայի նախագահը Մյունխենում կատարվածը ահաբեկչություն է անվանել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մյունխենում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական հարձակում է անվանել,  հայտնում է Reuters-ը:

«Ահաբեկչական հարձակումը, որը տեղի է ունեցել Մյունխենում և խլել մարդկանց կյանքեր, նողկալի արարք է, որը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել Գերմանիայում այն բանից հետո, ինչ տեղի է ունեցել շատ եվրոպական երկրներում»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Օլանդը նշել է, որ Ֆրանսիան կցուցաբերի անհրաժեշտ օգնությունը՝ տեղի ունեցածի մանրամասները հետաքննելու համար: Նախագահը ավելացրել է, որ համապատասխան բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նա ծրագրում է անցկացնել հուլիսի 23-ին:

«Գերմանինան կարող է ապավինել մեր բարեկամությանը և համագործակցությանը»,-հավելել  է Օլանդը: