Կատալոնիայի խորհրդարանն աջակցել է Իսպանիայից անջատման գործընթացի մեկնարկը

Կատալոնիայի խորհրդարանն աջակցել է Իսպանիայից ինքնավարության անջատման գործընթացն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, հայտնում է El País-ը:

 Հանձնաժողովի եզրակացությունների մեջ մասնավորապես նշվում է անկախություն ձեռք բերման գործընթացի ժամկետները, ժողովրդավարական գործընթացի միակողմանի մեխանիզմները՝ այդ թվում նաև նոր սահմանադրությամբ հանրաքվեի անցկացումը:

Իսպանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ կբողոքարկի խորհրդարանի որոշումը Սահմանադրական դատարանում: