ԵՄ-ն պետք է բարձրացնի պարտադիր բարեփոխումների թեման. Լեհաստանի վարչապետ

ԵՄ-ն պետք է եզրակացություններ անի Brexit-ից, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Վարշավայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզ Մեյի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ ԵՄ-ն «պետք է բարձրացնի պարտադիր փոփոխությունների և բարեփոխումների թեման եվրոպացիների սպասելիքներն արդարացնելու համար»: Շիդլոն նաև ընդգծել է, որ Լեհաստանը հարգում է ԵՄ-ից դուրս գալու «բրիտանացի ժողովրդի ինքնիշխան որոշումը»:

Միևնույն ժամանակ նրա կարծիքով ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների գլխավոր կետերից մեկը լինելու է ազատ տեղաշարժի հնարավոությունը:

«Դա հեշտ չի լինի, բայց ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար կարևոր է, որ այդ կետը՝ հիմնական ազատություններից մեկը, որոնց վրա հիմնված է ընդհանուր շուկան, պահպանվի», – ասել է Լեհաստանի վարչապետը:

29.07.2016