Շվեյցարիայի Կոնֆեդերացիան 725 տարեկան է

Շվեյցարացիները նշում են ազգային տոնը՝ Շվեյցարական Կոնֆեդերացիայի հիմնադրման 725-րդ տարեդարձը: Նրանք հիշատակի տուրք են մատուցում նախնիների իմաստնությանը, որոնք XIII դարի վերջին ընտրություն կատկարեցին հօգուտ միասնության՝ ապահովելու համար հայրենիքի անկախությունը:

Հանդիսություններն սկսվել են հուլիսի 31-ին: Տոնի անփոփոխ ատրիբուտներն են ժողովրդական երգերը, ավանդական գեղջկական կերակուրը, հրավառությունները եւ մեծ խարույկները, որոնք խորհրդանշում են ազդանշանային կրակները, որոնք, ըստ լեգենդի՝ հեռավոր անցյալում վանում Էին զավթիչներին: Չկա մի քաղաք եւ գյուղ, որտեղ օգոստոսի 1-ին չհնչեն ճառեր Շվեյցարական Կոնֆեդերացիայի համար միասնության նշանակության մասին, որը «մի հարկի տակ» Է հավաքել չորս լեզուներով՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն եւ ռետոռոմաներեն խոսող քաղաքացիների:

Լայն հանրության համար բաց Է Ֆեդերալ պալատը, որտեղ համաքաղաքացիների հարցերին կպատասխանեն խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները՝ Քրիստա Մարկվալդերը (Ազգային խորհուրդ) եւ Ռաֆայել Կոնտը (Կանտոնների խորհուրդ): Նախագահ Յոհանն Շնայդեր Ամանը եւ Ֆեդերալ խորհրդի (կառավարության) այլ անդամներ ուղեւություններ կկատարեն երկրում, հասարկայնության ժողովներում ելույթ կունենան տոնական ճառերով, որոնցում կհիշեցնեն չեզոքությունը, ուղղակի ժողովրդավարությունը, ֆեդերալիզմը պահպանելու անհրաժեշտությունը:

Գլխավոր հանդիսավոր ժողովը կկայանա Ռյուտլիի պատմական մարգագետնում, որտեղ, ավանդության համաձայն՝ երեք համայնքների՝ Շվիցի, Ունտերվալդենի եւ Ուրիի ներկայացուցիչները փոխօգնության եւ աջակցության երդում տվեցին արտաքին թշնամիների դեմ պայքարում:

Այժմ Շվեյցարական Կոնֆեդերացիայում կան 26 կանտոններ եւ կիսականտոններ: