Եվրոպայի խորհրդի նախագահը կայցելի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը օգոստոսի 3-ին մեկնելու է Թուրքիա, հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այցի շրջանակներում Յագլանդը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հետ: Յագլանդը ծրագրում է նաև բանակցություններ վարել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ:

Ավելի վաղ Թուրքիան իրազեկել էր Եվրոպայի խորհրդին, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում 3 ամսով դադարեցնում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի հարցը:

01.08.2016