
Ավստրիայի կանցլերն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը կարծում է, որ Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է կասեցնել: Հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ նա նշել է, որ մտադիր է այդ հարցը բարձրացնել սեպտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովում:
«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք հանդես ենք գալիս ոչ թե խնդրողի դերում, այլ որպես խոշորագույն ներդրողներից մեկը… Երկու կողմերն էլ ունեն կորցնելու բան: Դա լավ հիմք է բանակցությունների համար»,- ասել է Քերնը:
Ընդ որում, նրա կարծիքով, Թուրքիայի անդամակցությունը միությանը շուտ տեղի չի ունենա: «Ոչ հիմա և ոչ էլ հետագա տասնամյակներում»,- հայտարարել է կանցլերը:
03.08.2016