Կոսովոյի խորհրդարանի շենք պայթուցիկ սարք են նետել

Կոսովոյի խորհրդարանի շենք պայթուցիկ սարք են նետել։ Ինչպես հայտնում է ոստիկանությունը՝ շենքը շատ չի վնասվել, տուժածներ չկան։ Հաղորդվում է, որ Պրիշտինայի կենտրոնը շղթայի մեջ է առնվել տեղի ունեցածից հետո։

Դեպքը տեղի է ունեցել լարվածության աճի ֆոնին՝ կապված Չեռնոգորիայի հետ սահմանի մասին պայմանագրի վավերացման կառավարության առաջարկի հետ։

Չեռնոգորիայի հետ սահմանի մասին պայմանագրին, որը թույլ կտա Կոսովոյի բնակիչներին առանց վիզա մուտք գործել ԵՄ, աջակցում են Վաշինգտոնն ու Բրյուսելը։ Սակայն Կոսովոյի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են հանդես գալիս այդ պայմանագրին, որը նախատեսում է Չեռնոգորիային 8000 հա տարածքի փոխանցում։

05.08.2016