
Մակեդոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ
Առնվազն 21 մարդ է մահացել ջրհեղեղի հետևանքով, որը տեղի է ունեցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղատարափ անձրևներից հետո։ Մի քանի մարդ անհետ կորած է համարվում։
Նշվում է, որ մայրաքաղաքում գրանցվել է 93 մմ տեղում, ինչը գերազանցում է օգոստոսյան միջին նորման։ Որոշ տուժած շրջաններում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի։
Մակեդոնիայի իշխանությունները 15 օրով արտակարգ դրություն են հայտարարել Սկոպյեում և Տետովո քաղաքում:
08.08.2016