
Նոր հնարավորություն ԱլԳ երկրների ՔՀԿ-ների համար. ԵՄ ծրագրի կազմակերպչական հմտություններ, քաղաքական երկխոսություն և ինչպես ստանալ ԵՄ դրամաշնորհ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում հայտարարվում է e-learning դասընթացի մեկնարկ, որը֊ նախատեսված է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համար : Դասընթացի հիմնական թիրախային խումբը ներառելու է ՔՀԿ-ների կրտսեր և միջին փորձառության այն անդամներին, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում կամ հետաքրքրված են քաղաքական երկխոսությամբ: Դասընթացի թիրախ են նաև հանդիսանում ԱլԳ երկրներում ԵՄ ծրագրի դրամաշնորհառուները և ԵՄ ծրագրի հնարավոր դիմորդները:
Նոր e-learning դասընթացը ներառում է նաև անմիջական թրեյնինգների և սեմինարների անցկացում:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան ԵՄ ծրագրի պլանավորման և կառավարման, ինչպես նաև քաղաքական երկխոսության համար անհրաժեշտ հմտություններ: Դասընթացի մասնակիցները կստանան գիտելիքներ` ինչպես պատրաստել ԵՄ ֆինանսավորմանը ներկայացվող ծրագրի առաջարկներ, կծանոթանան ԵՄ ծրագրերի իրականացման կազմակերպչական հմտություններին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղումով:
«Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.4 միլիոն եվրո: Ծրագիրը սկսել է իրականացվել 2012 թվականից և շարունակվելու է 2016 թվականի ընթացքում: Այն նպատակ է հետապնդում աջակցելու Արևելյան գործընկերության երկրների ՔՀԿ-ներին֊, որպեսզի վերջիններս դառնան քաղաքական երկխոսություն իրականացնող ավելի ուժեղ դերակատարներ:
Ուժեղացնելով ՔՀԿ-ների կարողությունները` ծրագիրը նպատակ է հետապնդում ընդլայնել այն հարթակները, որոնք թույլ կտան ԱլԳ երկրներում գործող ՔՀԿ-ներին հարաբերվել իրենց ազգային և տեղական իշխանությունների հետ: