ԵՄ-ն որոշել է չտուգանել Իսպանիային և Պորտուգալիային

ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել չտուգանել Իսպանիային և Պորտուգալիային բյուջետային դեֆիցիտի նվազեցման պահանջների չկատարման համար։ Այս մասին ասվում է խորհրդի մամլո հաղորդագրությունում։

Երկու երկրների համար սահմանվել է պահանջների կատարման նոր ժամկետ։ Այսպիսով, այս երկրների համար կրկին հետաձգվել է բյուջետային դեֆիցիտը կրճատելու ժամկետն առանց լուրջ տուգանքների:

ԵՄ-ում գործում է Կայունության և աճի պակտ, որը սահմանափակում է ԵՄ անդամ երկրների պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3 տոկոսի, իսկ պետական պարտքինը՝ 60 տոկոսի սահմաններում: Եթե պետությունը գերազնացում է այս շեմը, ԵՄ վերջինիս նկատմամբ սկսում է դեֆիցիտի կրճատման հարկադրական գործընթաց: ԵՄ պահանջները չկատարելու դեպքում Բրյուսելը կարող է տուգանել տվյալ երկրներին վերջինիս ՀՆԱ-ի 0,2 տոկոսի չափով:

09.08.2016